Իլյա Յաշինին առայժմ չեն վերադարձնի խուզարկության ժամանակ առգրավված գումարները: Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել «Սոլիդարնոստ» շարժման դաշնային բյուրոյի անդամի բողոքի քննության վարույթի կարճումը: Այդ մասին հայտնել է փաստաբան Վադիմ Պրոխորովը:

Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», ավելի վաղ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ասել է, թե քննությունը ստուգում է գումարների ծագումը եւ ծախսելու նպատակները: Խոսքը 450 հազար ռուբլու մասին է որ «Բոլոտնայայի գործի» ժամանակ առգրավվել էին:

Յաշինն առգրավումն ապօրինի է որակել եւ դատարան է դիմել քննիչի գործողությունների դեմ բողոքով: