ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին ոչ ոք չի կարող ինչ-որ բան թույլ տալ կամ չտալ, նա աշխատում է եւ աշխատելու է օրենքի սահմաններում: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Էրեբունիի տարեց բնակիչներից մեկն էլ երանությամբ հիշեց խորհրդային տարիներին Երեւանի քաղաքային խորհրդի ղեկավար Գրիգոր Հասրաթյանին, նշելով. «Գրիգոր Հասրաթյանից էս կողմ հլը դեռ քաղսովետի նախագահ չենք տեսել: Հիմա Դուք կարո՞ղ եք այդ ծանր բեռը վերցնեք ձեր ուսերին, որ շատ մարդկանց էլ «պադմոշկա» տաք, վախեցնեք եւ  ձեր գործը անեք ու ամբողջ հանրապետությունում հարգվեք ու սիրվեք»,- հարց տվեց բնակիչներից մեկը: Ի պատասխան Արմեն Երիցյանն ասաց. «Այո կարող եմ անել: Ես խոստանում եմ ու կանեմ»: