Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր վերադասավորումներ է իրականացրել համակարգում:

Ոստիկանության NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, թե ոստիկանապետի հրամանով Սամվել Մաթեւոսյանը  նշանակվել է Էրեբունիի քննչական բաժնի պետի պաշտոնում, իսկ Թեմուր Ջնդոյանն ազատվել է այդ պաշտոնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ջնդոյանը նշանակվել է Արմավիրի մարզային քննչական բաժնի պետի պաշտոնում, իսկ նախկինում այդ պաշտոնին նշանակված Ա. Բաբլումյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: