Մայիսի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը, նույն օրը տեղի կունենա կենդանաբանական այգու կանգառի բացումը:
Տոնական ժամանակացույցի համաձայն, մայիսի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգին իր դռները կբացի առավոտյան ժամը 10:00-ին եւ կաշխատի մինչեւ երեկոյան 20:00-ն: Այս տարի եւս այգու այցելուներին սպասվում են հաճել ի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացում ներով եւ խաղային տաղավարներով: Կներկայացվի նաեւ կենդանաբանական այգու նոր կայքը:
Այգում փոքրիկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառում ները կսկսվեն ժամը 11:00-ից եւ կշարունակվեն մինչեւ 17:00-ն:
Այգու տարբեր հատվածներում կլինեն մրցութային եւ տեղեկատվական տաղավարներ`
- Երեւանի կենդանաբանական այգու տաղավար
- Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմ նադրամի մրցութային տաղավար
- Մեգաթոյս խաղալ իքների խանութի խաղային տաղավար
- Մեջիկ-Սենդ թերապիայի կենտրոնի տաղավար
- Ռեյմա խանութների ցանցի տաղավար
- «Բեկոն Պրոդուկտ» ընկերություն տաղավար
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմ նադրամը (FPWC) կներկայանա «Երեւանի կենդանաբանական այգու համարե տաղավարով, որտեղ այցելուներին կներկայացվեն հիմ նադրամի կողմից այգու համար կազմակերպված բոլոր ծրագրերն ու սպասվել իք միջոցառումները:
Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ տարեշրջանի բացման օրը մուտքն ազատ կլինի մինչեւ 16 տարեկան բոլոր այցելուների համար:




























