Բագրատաշենի անցակետով օրական նվազագույնը 500 մարդ դուրս է գալիս հանրապետությունից, այդ թիվը որոշ դեպքերում հասնում է 1000-ի: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հրանտ Բագրատյանի հետ եղել են Բագրատաշենի անցակետում եւ ականատես եղել դաժան տեսարանի: 300-400 երիտասարդ, մի քանի տասնյակ մեծ ու փոքր ավտոբուսներով, հերթ էին կանգնել՝ հանրապետությունից հեռանալու համար: Մուծում են 60 հազ. դրամ եւ գնում Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու, մի մասն՝ ընտանիքների հետ:

Ա. Մանուկյանն ասաց, որ որպես ընդդիմություն՝ չի ուրախանում նման տեսարաններով, ու այդ արտագաղթը միայն իշխանության եւ կոռուպցիայի խնդիր չէ: