Ապրիլի 29-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ կռիվ է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա Եփրեմ Գ.-ն` հայտնելով, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ իրեն ծեծի են ենթարկել:

Մեկնած օպերատիվ խմբին Եփրեմ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Աթենքի փողոցում գտնվող «Հրազդան» տոնավաճառի մոտ, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել անծանոթ երիտասարդներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը պարզվել է, որ Եփրեմ Գ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 20-ամյա Ռոլանդ Ի.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոլանդ Ի.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: