Ապրիլի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության  Չարբախի բաժանմունքի ծառայողները Ազատության պողոտայից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Ավագ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա փետրվարին, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է 21-ամյա Անդրանիկ Ա.-ին պատկանող «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան եւ 300.000 դրամով վերավաճառել Աբովյան քաղաքում գտնվող ավտոմեքենաների արհեստանոցին` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: