Քաղաքի բարեկարգ լինելը կախված է բարեկարգ փողոցներից: Այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը` ելույթ ունենալով Արաբկիրի բնակիչների առջեւ: «Այդ խնդրի լուծման համար մենք հատկացրել ենք եւ շարունակելու ենք հատկացնել զգալի միջոցներ, եւ այդ քաղաքականությունը շարունակելու ենք, եթե վստահություն հայտնեք մեզ»,- ասել է Մարգարյանը:
Նրա խոսքով, տվյալ դրույթը կյանքի կոչումը Արաբկիրի բնակիչները կհամոզվեն իրենց աչքով: «Արաբկիրի եւ ողջ քաղաքի այդ եւ այլ խնդիրները մենք կշարունակենք լուծել ի բարօրություն մեր քաղաքացիների»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, ՀՀԿ ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը:




























