Մալաթիա տոնավաճառում վարձավճարների բարձրացումը տնտեսապես չհիմնավորված կամայականություն է: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՕԵկ պատգամավոր Հեղինե Բիշարյանը;

Նրա տեղեկացմամբ՝ տոնավաճառում յուրաքանչյուր տաղավարի համար վարձավճարը 147 հազ, դրամ է, որից 28 հազ. դրամը հարկի տեսքով վճարվում է պետական բյուջեին: Իրականում, ըստ Հ. Բիշարյանի, պայմանագրերը կնքվում են ամսական 90 հազ. դրամով, բացի այդ՝ առեւտրականները իրենք են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց: Անգամ վաճառվող ապրանքը թեկուզ 1 մետր առաջ տանելու համար լրացուցիչ վճար է սահմանված:

Այս տարվա հունվարի 1-ից տոնավաճառի կազմակերպիչները 8 հազ դրամով բարձրացրել են վարձավճարը, դա այն դեպքում, երբ հարկերն ու էլեկտրաէներգիայի վճարները չեն փոխվել:

Առեւտրականների բողոքի արդյունքում վարձավճարն իջեցվել է 7 հազ. դրամով, ինչը, ըստ Հ. Բիշարյանի, հարցի լուծում չէ: «Նման ճորտատիրական պայմաններում աշխատել հնարավոր չէ: Ու սա միակ դեպքը չէ»,- ասաց Հ. Բիշարյանը: