Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ-Արեւիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 համարանիշի (վարորդ 24-ամյա Ա. Գալստյան) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 համարանիշի (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.37-ին, մարվել` 03.04-ին:


























