Ապրիլի 30-ին, ժամը 21.17-ին տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան - Կառնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 21 ԼԼ 104 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 24-ամյա Խորեն Գալստյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ Խ.Գալստյանը եւ ավտոմեքենայի ուղեւոր 24-ամյա Արմեն Շեկոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ - փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ եւ ավտոմեքենան դուրս բերել երթեւեկելի հատված: