Բաքվում ոստիկանները կանխել են Նավթային ակադեմիայի ողբերգության զոհերի հիշատակի ակցիա անցկացնելու փորձը :
«Էխո» թերթը հայտնում է, թե ապրիլի 30-ին լրացել է ողբերգության 4-րդ տարելիցը: Այդ օրն առավոտյան նավթագազարդյունաբերական եւ նավթամեխանիկական ֆակուլտետների մասնաշենք էր ներխուժել Վրաստանի ադրբեջանցի քաղաքացի Ֆարդա Գադիրովը եւ կրակ բացել պատահական մարդկանց վրա: Ֆարդան նախ սպանել էր պահակին եւ հավաքարարին, ապա բարձրացել վեր:
Ամեն տարի ոստիկանությունը կանխում է հիշատակի միջոցառումները: Ոստիկաններն այս տարի լրացուցիչ ուժեր էին բերել, վերահսկողության տակ վերցրել կենտրոնական փողոցները: Ձերբակալվել է հինգ մարդ, իսկ մյուս ցուցարարներին ցրել են: Ակտիվիստները հեռացել են պողոտայի ուղղությամբ եւ ավարտել ակցիան:



























