Թուրքիայի կառավարությունը ցրում է Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցող մայիսմեկյան ցույցը: Հաղորդվում է, որ քաղաքապետարանը չի արտոնել ցույցը:

Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, Ստամբուլի կենտրոնում մայիսի 1-ին նվիրված երթը կազմակերպել է ընդդիմադիր Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը:

Ապրիլի 30-ին Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն հայտնել է, որ նահանգապետարանը չի արտոնել ցույցի անցկացումը, ուստի ցանկացած ակցիա կհամարվի անօրինական: