Ապրիլի 30-ին, ժամը 08:00-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիսի ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի Opel մակնիշի ավտոմեքենային բախվելու հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկը` 31-ամյա Էրիկ Կորոլյովը, հետազոտվել եւ տուն է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:
Վթարի հետեւանքով մյուս տուժածը` 48-ամյա Սամվել Խաչատրյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ: ՊՆ մյուս աշխատակիցը` 53-ամյա Ալվարդ Եփրեմյանը, պոլիտրավմա ախտորոշմամբ գտնվում է Վնասվածքաբանության բաժանմունքում: Բժշկի փոխանցմամբ` վերջինս գտնվում է «կմախքային ձգման տակ», վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին, ժամը 08:00-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիսի ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, կապող կամրջից դուրս է եկել դեպի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Opel մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետանքով Opel-ի վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանք են 48-ամյա Սամվել Խաչատրյանը, 31-ամյա Էրիկ Կորոլյովը եւ 53-ամյա Ալվարդ Եփրեմյանը: Մեր տեղեկություններով` նրանք աշխատում են ՊՆ-ում:



























