Շատ լավ հանրահավաք էր, ոգեւորող էր էներգետիկան։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ միտինգին մասնակցում էր այնքան մարդ, որքան վերջին միտինգներին, բայց մարդաքանակը չէր, որ որոշիչ էր, այլ՝ ոգին, որը կար։ Արամ Մանուկյանն ասաց, որ հանրահավաքից գնացել է ոգեւորված, տրամադրված, որ այսքանից հետո մեր ժողովուրդը կա, պայքարում է եւ հույս է տալիս, որ կարող ես խնդիր լուծել։ «Շատ լավ հանրահավաք էր, ոգեւորող էր էներգետիկան, երթից ուղղակի հաճույք ստացա, տրամադրություն կար, մարդ ես զգում քեզ, արժանապատիվ, քաղաքացին քաղաքացի էր, աչքերում լույս կար, պայքար կար»,- նկատեց պատգամավորը։
Մեր դիտարկմանը, թե խանդ չկա՞, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ավելի շատ մարդ կհավաքվի, նա հիշեց Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքերից մեկը, որ քանակը եւ մեծությունը բաներ որոշում են, բայց ամեն ինչ չի որոշվում քանակով եւ մեծությամբ։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի «Ֆեյսբուքի» գրառմանը, թե Լեւոն Տեր-Պետռրոսյանը նման է Ալլա Պուգաչովային, խոստանում է չերգել, բայց նորից երգում է, Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը «լկտիներին չի պատասխանում»։



























