Մայիսի 1-ին Սանկտ-Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են 20 մարդու, ովքեր, ըստ ոստիկանների,  փորձել են խախտել հասարակական կարգը Դվորցովյան հրապարակում, որտեղ ընթանում էր «Եդինայա Ռոսիա»-ի հանրահավաքը:

Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ: Ներկա պահին քննարկվում է նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Մոսկվայում` «Տուշինսկայա» մետրոյի կայարանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 15 մարդու: Նրանք բոլորը ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար:

Պարբերականի տվյալներով` Պետերբուրգ 2013-ը հիշեցրել է խորհրդային Լենինականը: Ցուցարարները պաստառներով, կայուն եւ խախտված շարքերով շարժվում են եւ ցույցն այնքան բազմամարդ չէ ինչքան այն ժամանակ: Չեն լսվում ողջույնները բարձր ամբիոններից: Ներկայիս ցույցում կարգը հսկում են կազակներն ու ոստիկանները: