«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կարծում են, որ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իրենց քարոզարշավը հաջողված է:
Այսօր՝ մայիսի 1-ին, մամուլի ասուլիսում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշել է, որ օգտագործվել են բոլոր միջոցները՝ ԲՀԿ-ի ծրագիրը եւ քաղաքը կառավարելու իրենց մոտեցումները Երեւանի բնակիչներին հասցնելու համար: «Տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ բակերում: Քարոզարշավը գնահատում եմ լավ եւ վստահ եմ, որ սպասվող ընտրություններում արդյունքներն էլ լավը կլինեն»,-ասել է Վահան Բաբայանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն էլ ընդգծել է, որ ԲՀԿ-ն գործել է բացառապես օրենքի շրջանակներում, չի եղել ոչ մի խախտում, ոչ մի միջադեպ:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























