Այսօր՝ մայիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։
Կողմերը կարեւորել են Արցախի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ընդլայնումը՝ հանուն երկու պետությունների ղեկավարությունների կողմից նրանց առջեւ դրված խնդիրների իրականացման։



























