Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ի լիագումար նիստում հաղթահարել է նախագահի վետոն, որ նա անցած շաբաթ դրել էր «Ընդհանուր դատարանների մասին» օրենքի փոփոխությունների վրա, որով փոխվում էր Արդարադատության գերագույն խորհրդի համալրման կարգը:
Նախագահական վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ էր ողջ կազմի 3/5-րդը: Վետոյի հաղթահարման օգտին քվեարկել են 91, դեմ 26 պատգամավոր` ընդհանուր 147 պատգամավորների պայմաններում: պատգամավորները քվեարկության արդյունքներն ընդունել են բուռն ծափերով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի վերջին վրացական խորհրդարանը հաղթահարել էր «Համաներման մասին» օրենքի վրա դրված վետոն:




























