2013 թ. մայիսի 10-ը (ուրբաթ) կլինի ոչ աշխատանքային; Այդ մասին այսօր՝ մայիսի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը՝ հանձնարարելով արագորեն պատրաստել կառավարության որոշման նախագիծ:
Մայիսի 10-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մայիսի 18-ի շաբաթ օր:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները մայիսին կունենա 4 ազատ օր՝ մայիսի 9, 10,11, եւ 12;
Բացի այդ՝ որոշվեց կառավարության հաջորդ նիստն անցկացնել մայիսի 8-ին:




























