Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Գորիս-Տաթեւ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարի փաստի առթիվ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթեւ ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ 15 մ բարձրության ժայռից ընկել «Սատանայի կամուրջ» կոչվող տարածք՝ այնտեղ այդ պահին կանգնած, 40-ամյա Հայկ Մարտիկյանի վրա:
Վթարի հետեւանքով Հայկ Մարտիկյանը, նաեւ վարորդը` 37-ամյա Վրույր Ղազարյանը եւ ուղեւորներ` 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 11-ամյա Սիլվա Ղազարյանը եւ 6-ամյա Սերոբ Ղազարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորները` 10-ամյա Վահե Թունյանը, 21-ամյա Նոնա Թունյանը, 41-ամյա Մալվինա Ղազարյանը, 23-ամյա Գրիգոր Ավետյանը եւ 17-ամյա Աիդա Թունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:


























