Երեւում է, թուրքերն ու հրեաները որոշել են իրենց վեր դասել մյուս ժողովուրդներից եւ տիրել ընդհանուր հաշվով չորս պետության:
Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի պատմական գաղափարը, որ գողացել էր բոլոր ադրբեջանցիների հայր Հեյդար Ալիեւը, այն մասին, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույն ազգն են, որ ապրում են երկու պետություններում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում, նոր աջակցություն է ստանում այդ երկու երկրների ժամանակակից ղեկավարների՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Էրդողանի կողմից: Այսօր էլ համանման հայտով հանդես է եկել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: «Նովոստի նեդելի» թերթին տված հարցազրույցում Իսրայելի նախագահը բառացիորեն ասել է. «Ես կարող եմ ձեզ մեջբերել 1925թ. Վիեննայում կայացած սիոնիստների 14-րդ Կոնգրեսում „Սոխնուտի“ ղեկավար Արթուր Ռուբենի հայտարարությունը: նա արդեն այն ժամանակ էր ասում, որ Պաղեստինը բաժանվելու է արաբական եւ հրեական պետությունների: Հենց այդ պատմական տեսակետին էր ի սկզբանե հենվում Դավիթ Բեն-Հուրիոնը: … Իսկ ես մշտապես հետեւել եմ Բեն-Հուրիոնին, եւ կարծել եմ, որ նրա պատմական վերլուծությունը ճշմարիտ է, իսկ Իսրայելն ի վերջո կհանգի այդ որոշմանը: Պահանջվեց վեց տասնամյակ: … Բայց այսօր արդեն կարելի է ասել, որ „Երկու պետություն երկու ազգի համար“ հարցը պատմականորեն լուծվել է: „Միացյալ եւ անբաժանելի Իսրայելի“՝ „Էրեց Իսրայել շլեմա“ դուրս է գալիս օրակարգից»:
Այսպիսով, իսրայելական առաջնորդն ուղիղ խոսում է այն մասին, որ հրեական ժողվուրդը կարող է ունենալ երկու պետություն՝ բուն Իսրայելն ու Պաղեստինի՝ հրեաներով բնակեցված հատվածը:
Թուրք եւ հրեա ժողովուրդների՝ միջազգային ասպարեզում քաղաքական դիրքերի ուժեղացման եւ բնակության աշխարհագրական տարածքի առավելագույնս մեծացման ձգտումը կարելի էր եւ ողջունել, եթե դա չիրագործվեր այլ ժողովուրդների հաշվին: Հրապարակայնորեն ընդունելով երկու պետություն ունենալու իրավունքը, Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, չգիտես ինչու, կարծում են, թե կարող են մյուս ժողովուրդներին արգելել սեփական ապագան կառուցել նման եղանակով: Մասնավորապես, Ադրբեջան կատարած իր վերջին այցելության ընթացքում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն իր պարտքը համարեց ճանաչել Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը»՝ փաստացի վիճարկելով հայ ժողովրդի՝ երկու պետություն ունենալու եւ խաղաղ, առանց վերանալու ռիսկի ապրելու իրավունքը:
Պերեսը կարծում է, թե նման իրավունք ունեն միայն հրեաներն եւ իրենց մահմեդա-թյուրքական գործընկերները: Կասկածներ կան, որ Իսրայելի նախագահը դեմ չի լինի երրորդ թուրքական պետության առաջացմանը, ասենք, Հյուսիսային Իրաքի տարածքում: Իսկ թուրքական կրտսեր պետության անվանումը՝ «Ադրբեջան» տարօրինակ կերպով կրկնում է իրանական նահանգի անվանումը:
Երկու հայկական պետությունների՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գոյությունը փաստացի նոնսենս է համարում եւ ժամանակակից ադրբեջանական առաջնորդը՝ Իլհամ Ալիեւը: Նա նույնիսկ կատակներ է անում այդ թեմայով, իբր հայերն արդեն ինքնորոշվել են Հայաստանի տարածքում եւ չեն կարող նույնն անել այլ տարածքում: Այդ դեպքում, ինչո՞վ արդարացնել Ադրբեջանի՝ երկրորդ թուրքական պետության գոյությունը: Ժամանակը չէ, արդյո՞ք, որ նրանք միավորվեն: Թերեւս, նրանք դրան էլ ձգտում են, բայց Հայաստանն է խանգարում… աշխարհագրորեն:
Բայց եթե կրտսեր թուրքական պետության՝ Ադրբեջանի ռազմավարությունը մեզ ամբողջությամբ եւ հիմնովին հասկանալի է, ապա ինչպե՞ս բացատրել Իսրայելի վարքը: Ի դեպ, որոշ կասկածներ են առաջացնում Շիմոն Պերեսի՝ «Նովոստի նեդելի» թերթին տված հարցազրույցում հայտնած մտքերը: Բաքու այցելած նախագահն ասում է. «Կարծում եմ, որ Ադրբեջանի հետ մեր գործընկերությունը չափազանց կարեւոր է: Մենք ունենք լավ հարաբերություններ, այնինչ այդ երկիրն Իրանի կողմից ենթարկվում է լուրջ ճնշման, բացի այդ վերջնականապես չի լուծվել Հայաստանի հետ տարածքային վեճը…»:
Իրանի կողմից ի՞նչ ճնշման մասին է խոսում Իսրայելի նախագահը: Միգուցե հակառակն է, Ադրբեջանն է ճնշում գործադրում Իրանի վրա՝ աջակցելով Իրանի Հյուսիսային Ադրբեջանի կենտրոնախույս գործընթացներին, կամ էլ ուղղակի վտանգում է Իրանի անվտանգությունը՝ իր տարածքում տեղադրելով ամերիկյան զինուժ եւ հետախուզական կայաններ: Սակայն, Իրանի վրա ադրբեջանական ճնշումը չնչին է համեմատած Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Իսրայելի վարած զատման քաղաքականության հետ:
Կովկասում թյուրքական գործոնի ուժեղացումն օբյեկտիվորեն ձեռնտու է Իսրայելին, քանի որ նվազեցնում է Իրանի ազդեցության աճման հնարավորությունը: Հենց այդ պատճառով էլ, համաձայն տարբեր վերլուծական կենտրոնների գնահատականների, Իսրայելն աջակցում է Թուրքիայի արմատական ուժերին, այդ թվում՝ թյուրքական հակակառավարական «Էրգենեկոնին»: Որոշ տվյալներով, այդ կազմակերպության ներկայացուցիչները լրջորեն հիմնավորվել են Ադրբեջանի պետական իշխանական կառույցներում եւ ուղղակիորեն ազդում են Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերույթունների վրա՝ ուղղումներ մտցնելով Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Աբդուլա Գյուլի նախաձեռնության մեջ:
Հարավային Կովկասում լիցքաթափումն Իսրայելին պետք չէ: Տարածաշրջանում խաղաղությունն Իսրայելին կզրկի գլխավորից՝ քաղաքականություն վարելու հնարավորությունից: Եւ այդ պատճառով էլ Շիմոն Պերեսը տարածաշրջան ոչ թե խաղաղ նախաձեռնություններ, այլ զինամթերքի առաքման պայմանագրեր է բերում:
Հարավային Կովկասում թյուրքական գործոնի ուժեղացումը նաեւ Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում եւ Չինաստանում պանթյուրքական գաղափարախոսության տարածման կհանգեցնի: Այդ տեսանկյունից չինական Սինցզյանում ույգուրների ագրեսիվ հարձակումներն ու զինյալների ակտիվացումը, այդ թվում ադրբեջանցի վարձկաններինը՝ Հյուսիսային Կովկասում, գլոբալ դոմինոյի դետալն են, որի առաջին քայլը կարող է անել Վաշինգտոնը: Հենց խնդրի գլոբալությամբ է բացատրվում, թե ինչու Հոլոքոստ ապրած հրեական ժողովուրդը դարձավ Թուրքիայի՝ հիտլերյան Գերմանիայի ռազմավարական դաշնակցի, եւ 1915թ. ցեղասպանության հեղինակի գործընկերը:



























