Մայիսի 2-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ գյուղի Վերին Ճամբարակ թաղամասում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս բացահայտված հանգամանքներում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UP 937 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել, ինչի արդյունքում վարորդ Ս. Ղավալյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր` 16-ամյա Ն.Ղավալյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել Ճամբարակի բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:



























