Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում: Facebook-ի իր էջում նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
«Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցն անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս: «Ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»,-հայտարարեց նա քիչ առաջ:
Ես նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողնվեց Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաեւ պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին»,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը:



























