Ստամբուլում աշխատավորների տոնը նշել ցանկացողների հետ դաժան հաշվեհարդարի լուսանկարներն ու տեսագրությունները զարմացրել են նույնիսկ ժողովրդավարության դասեր տվող Էրդողանի կողմնակիցներին։

Թուրքական մամուլի առաջին էջերում մայիսի 1-ի հետ կապված դեպքերին նվիրված ամենահետաքրքիր վերնագիրը դրել է ընդդիմադիր Sozcu (Սոզջու) պարբերականը։ Հիշյալ պարբերականի առաջին էջում պատկերված է մայիսի 1-ին արված լուսանկար, որում ոստիկանության արձակած գազի հետեւանքով գետնին պառկած է մի աշխատավոր, իսկ իրադարձություններին հետեւող լրագրողները կրում են հակագազեր։ Լուսանկարի վերեւում գրված է. Made in Erdogan:

Ներկայացնում ենք մյուս թուրքական թերթերի առաջին էջերի վերնագրերը կապված մայիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ.

Yurt. «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ֆաշիզմը

BirGün. «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ահաբեկչությունը

Hurriyet. Տոնը թունավորվեց

Milliyet. Գազ եւ արցունք

Yeni Şafak. Բոլորին գազ տվեցին

Cumhuriyet. Գազով ֆաշիզմ