Հայաստանում պանրի որոշ տեսակների գներն աճել են 2,4 - 3,8%-ով։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողներին ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Պանիրների զամբյուղում հիմնական մասը, ըստ որի հաշվարկվում են գնային փոփոխությունները, ֆերմերայիններն են, քանի որ հանրապետությունում (բացի Երեւանից) դրանք գործարանայիններից ավելի շատ են սպառվում։ Սակայն թանկացել են նաեւ գործարանային պանիրները, ներառյալ «չանախ» ու «չեդեր» տեսակներինը։ Այսպես, ներկա պահին 1 կգ չանախն արժե մոտ 1920 – 1930 դրամ, իսկ ֆերմերային յուղոտը՝ մոտ 1480 դրամ։

Կաթնամթերքի թանկացում վերջին 12 ամիսներին համարյա չի եղել (0,1%)։ 2012 թվականի դեկտեմբերի հետ համեմատած, թանկացումը 3,5% է եւ հիմնականում՝ հունվարին (2,3%)։

Նշենք, որ 2013 թվականի ապրիլին մարտի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,1% գնանկում։