Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը այցելել է Կայսերիի նահանգապետ Մեւլյութ Բիլիջիին եւ լրագրողների հարցերին թուրքերենով է պատասխանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին այս անգամ եւս չի պատասխանել մարտի 4-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերություններում հանձնաժողովի օրակարգում ներկայացվելիք Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ապագային վերաբերող հարցերին։

Ջեֆրին ուղղակի ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորվեն եւ մեր քաղաքականությունը սա է»։ Նա հրաժարվել է նաեւ մեկնաբանություններ տալ Թուրքիայի ներքին կյանքը լարվածության մեջ պահող վերջին իրադարձությունների վերաբերյալ։