«Յունիբանկի» զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկեր` VEGA խանութների ցանցը, կրկնապատկում է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Յունիբանկի» քարտապանները մինչեւ մայիսի 31-ը ցանկացած գնում կատարելու դեպքում կստանան 14% զեղչ` 7%-ի փոխարեն:
«Մագնիս» ծրագիրը «Յունիբանկի» հաճախորդների եւ գործընկերների շրջանում տարեցտարի ավելի մեծ պահանջարկ է վայելում: Ներկայումս այն իր մեջ ներառում է մոտ 200 առեւտրի եւ սպասարկման սրահներ, որոնք բանկի քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: Ընդ որում, զեղչերը տրամադրվում են հաճախորդին` «Յունիբանկի» ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ Magnis նշանը:
Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը: Այսօր բանկային քարտերը հաճախորդների համար պետք է լինեն ոչ միայն հարմարավետ, այլ նաեւ շահավետ: Ըստ այդմ, «Յունիբանկը» մեծ նշանակություն է տալիս հատկապես համաբրենդային ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում, VEGA խանութների ցանցի հետ համատեղ, առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով: Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար:




























