Ներկա իրավիճակը Ռուսաստանում կարելի է համեմատել «կայսրության կորստի» կամ «դեմքի կորստի» հետ: Այս մասին հուլիսի 23-ին «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է խնամքով մոտեցում ընտրի Մոսկվայի հետ հարաբերություններում, որպես այդպիսի մոտեցման բանաձեւ բերելով իր հոր խոսքերը. «Երբեք մարդուն անկյուն մի գցի, երբ դու փակում ես այդտեղից դուրս գալու միակ ելքը»:
Ընդգծելով Ռուսաստանի «թույլ կողմերը» ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանը գտնվում է մի վիճակում, երբ «աշխարհում իրավիճակը փոխվում է, իսկ նրանց կառչում են անկայուն անցյալից»
Այնուհետեւ անդրադառնալով ՌԴ-ի տնտեսական ծանր իրավիճակին, Բայդենը ենթադրություն է հայտնել, որ քանի որ Մոսկվան ունակ չէ նյութապես ապահովել միջուկային զինանոցի գոյությունը, արդյունքում ստիպված է լինելու գնալ դրա կրճատմանը: ՄԻաժմանակ նա նշել է, որ ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանն «ինչ-որ հիմարություն թույլ չի տա»:
Ջոզեֆ Բայդենն ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը աստիճանապար կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, որի պատճառը գտնվում է երկրի ներսում: Որպես իր խոսքերի ապացույց, ԱՄՆ փոխնախագահը մատնացույց է արել Ռուսաստանի եւ նրա դաշնակից Բելառուսիայի միջեւ հարաբերությունների վատացումը: Նրա խոսքով, հենց Ռուսաստանի գործողությունների շնորհիվ, որոնք «փաստացի գազային շանտաժ են», «ՆԱԲՈՒԿՈ» գազամուղային նախագծի մասնակիցները կարողացան պայմանավորվել դրա ստեղծման շուրջ:
Ի դեպ, հիշեցնենք, որ Օբաման նույնպես Պուտինի մասին ասել է, որ նա մի ոտքով գտնվում է անցյալում: Այս խոսքերը ուժեղ վիրավորել էին Պուտինին, ով ի պատասխան նշել էր, թե իրենք չռված ոտքերով կանգնել չեն կարող:




























