Մայիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպել է  հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի  ծննդյան  110- ամյակին նվիրված համերգ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգից առաջ բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով):  Հնչեցին նաեւ հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներց:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ եւ դիվանագետներ: