Մայիսի 3-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում` ճանշին բազայի մոտակայքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 370-րդ կմ-ի մոտակայքում բեռնաթափման ժամանակ տաք բիտումը թափվել է բեռնատարի ետեւի անիվների վրա, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.19-ին: Այրվել են «ՀՈՎՈ» մակնիշի 40V85310 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Հաբիբ Ազիմե) անիվները (4 անիվ):

Մայիսի 3-ին, ժամը մոտ 6-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում հրդեհի մասին ահազանգ է ստացվել: Դեպքի վայր է ուղարկվել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.00-ին: Ամբողջությամբ այրվել են Ա. Բզնունուն պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ):