Մայիսի 2-ին, ժամը 16.38-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղից 3 կմ հարավ-արեւելք` «Վանքի ձոր» կոչվող տարածքում, մատուռի հարեւանությամբ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետեւանքով փակվել է մատուռի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափման արդյունքում փակվել է դեպի մատուռ տանող ճանապարհը: Թափված զանգվածը ընդգրկում է 600 քմ տարածք (ընդհանուր 200 տ. քարաբեկոր):
Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձեռքով հնարավոր չէ տեղափոխել քարաբեկորները եւ տեղանքի աշխարհագրական բարդ ռելիեֆի հետեւանքով ինժեներական հատուկ տեխնիկան եւս չի կարող մոտենալ:


























