«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել է ԲՀԿ-ի անունից ընտրակաշառք բաժանողին ձերբակալելու մասին տեղեկությունները:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ԲՀԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի ձերբակալվել ոչ մի գործով, այդ թվում այդ տեղեկատվության մասով»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում հաղորդել էր, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում ձերբակալվել է մի քաղաքացի, ով ընտրակաշառք էր բաժանում ԲՀԿ-ի անունից:




























