Հանրահավաքների որակը կարեւոր է մասնակիցների թվից: Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ:

Լրագրողների խնդրանքին` համեմատել  «Բարեւ, Երեւան» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքների մասնակիցների թիվը (վերջինս ավելի աբզմամարդ էր), Հակոբյանը պատասխանել է, թե հանրահավաքի մասնակիցների թիվը երբեք «Ժառանգության» համար ինքնանպատակ չի եղել: «Չեք կարող գտնել որեւէ մարդու, ով ասի, թե մենք իրեն գումար ենք տվել կամ տրանսպորտ հատկացրել, որ գա հանրահավաքի: Նման միջոցների մենք չենք դիմում: Մեզ համար կարեւոր է, թե մտորելու ինչ նյութ մարդը կտանի իր հետ հանրահավաքից»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am