ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երեւան քաղաքի ընտրողների ցուցակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող եւ ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երեւան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813502, որից 810.925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

Այսպիսով, Երեւան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երեւան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է   1339-ով: