2009 թ. Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է 3422 պատահար, որոնցից 2335-ը՝ դժբախտ պատահարներ։ Այս մասին փետրվարի 24-ին դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է Հայաստանի ռազմական դատախազ Արմեն Խաչատուրյանը։
Անցած տարվա ընթացքում, նրա խոսքով, 1064 հանցագործություն է կատարվել, գրանցվել են 127 ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության դեպքեր։ Խաչատուրյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմից նախաձեռնվել է հայ զինծառայողների սպանության 19 դեպք, իրագործվել 6-ը։
Գրանցվել է նաեւ ծառայակիցների կողմից սպանության փորձի 2 եւ զինծառայողների կողմից քաղաքացիական անձի սպանության 1 փորձ։
Հայաստանի Զինված ուժերում, անցած տարվա համեմատությամբ, հանացավորության աճը կազմել է 18.3 տոկոս։



























