Ուկրաինայի մայրաքաղաքում, նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպում նախատեսված չէ եւ տեղի չի ունենալու:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, որ կայանալու է փետրվարի 25-ին, սպասվում է հարյուր օտարերկրյա պատվիրակությունների ժամանում: Արարողությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Լատվիայի նախագահները:



























