Փոքր բիզնեսի նկատմամբ 2013 թ. հունմվարի 1-ից սահմանված 3.5% շրջանառության հարկը փոքր բիզնեսի համար ավելի ծանր հարկային բեռ է, քան 20% ավելացված արժեքի հարկը: Այդ մասին այսօր` մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: Նրա տեղեկացմամբ` շրջանառության հարկի դեպքում գործարարները 1.8 անգամ ավելի շատ հարկ են վճարում, քան ավելացված արժեքի հարկից: Այդպես է ստացվում այն պատճառով, որ շրջանառության հարկը վճարվում է շրջանառության ողջ ծավալից, իսկ ավելացված արժեքի հարկը` միայն ավելացված արժեքից:
Ց. Գեւորգյանի կարծիքով` կառավարությունը փոքր բիզնեսին 3-5 տարով պետք է ընդհանրապես ազատի հարկերից` պահանջելով միայն փաստաթուղթ:



























