«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415.95 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.35%-ով, կամ 1.43 դրամով: Այս շաբաթ դոլարը թանկացել է մոտ 6 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 2.5 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 414-418 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր կեսօրին սակարկվել է 1.3121 դոլարին մոտ: Եվրոյին օգնել է եվրոյի գոտում արտադրողների գնի ինդեքսի վերաբերյալ հրապարկումը, ըստ որի այն նվազել է 0.2%-ով:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0433 ռուբլի: