Կոնվերս բանկի «Մաստեր Վոյաժ» մրցանակաբաշխության առաջին եւ երկրորդ մրցանակակիրները կմեկնեն Թաիլանդ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Կոնվերս բանկի մամուլի ծառայությունից մրցանակաբաշխության արարողությունը կայացել է մայիսի 2-ին, Mastercard եւ Maestro քարտապանների համար: Առաջին եւ երկրորդ մրցանակները՝ 14 եւ 7 օրյա ուղեւորություններ դեպի հեքիաթային Թաիլանդ, հանդիսավորությամբ հանձնվել է ակցիայի հաղթողներին:
Նշված ճամփորդական փաթեթները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է եղել երկու անձի համար, շահել են միաժամանակ եւ՛ քանակով եւ՛ գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած քարտապաններ Սուսաննա Հովհաննիսյանը եւ Լիանա Պուրտոյանը: Ակցիայի մյուս հաղթողները՝ եւս 50 քարտատերեր, որպես նվեր ստացել են տարբեր կենցաղային տեխնիկա:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի «Մաստեր Վոյաժ» ակցիան գործում էր 2012թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը, որի ընթացքում իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն ունեին ստանալու գլխավոր երկու մրցանակները:
Գործարքների հաշվարկն իրականացվել է հետեւյալ սկզբունքներով։ Հաճախորդի կողմից կատարված գործարքներից յուրաքանչյուրը դիտարկվել է որպես 30 միավոր, ակցիայի ողջ ընթացքում հաճախորդի կողմից կատարված գործարքների հանրագումարի յուրաքանչյուր 1000 դրամը դիտարկվել է որպես 1 միավոր, ակցիայի պայմանների համաձայն, կոմունալ ծառայությունների դիմաց կատարված անկանխիկ վճարումները չեն հաշվարկվել, իսկ միեւնույն առեւտրային կետից նույն օրվա ընթացքում կատարված գնումները դիտվել են որպես 1 գործարք:
Նմանատիպ ակցիաների միջոցով Կոնվերս բանկը ձգտում է խթանել Հայաստանում անկանխիկ գործարքների իրականացումը: Բանկի ակտիվ գործունեության եւ հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության շնորհիվ Կոնվերս բանկի պլաստիկ քարտերի քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ը:


























