Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը կնոջ հետ ժամանել է Անթալիա՝ հանգստանալու: Այս մասին տեղեկացնում է CNNturk-ը:

Էրդողանը Անթալիա է եկել հանգստանալու կնոջ` Էմինե Էրդողանի հետ: Նրանք Անթալիայի օդանավակայանում չեն օգտվել VIP սրահից, այլ անցել են սովորական սրահով: Էրդողանը իր հանգիստը կանցկացնի Անթալիայի Բելեքի հայտնի լողափին գտնվող «Rixos Premium» հյուրանոցում:

Հանգստանալու նպատակով Անթալիայում է գտնվում նաեւ թուրքական ընդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը: