Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը մարտի 3-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend News-ը՝ հղում անելով դիվանագիտական բարձրաստիճան իր աղբյուրին:

Նրա խոսքով, քանի որ այս տարի Ռուսաստանն է նախագահում ԱՊՀ-ն, Շուվալովն իր այցելության ընթացքում կնկարագրի 2010 թվականի համար ԱՊՀ-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները: