Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Լիտվայում Վիլնյուսի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողներին տեղեկություններ է հաղորդել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին:
Բաղըշը նշել է, որ Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու ճանապարհը հեշտ չէ, սակայն այն ոչ միայն ցանկություն է, այլեւ արտաքին ռազմավարական նպատակակետ: Բաղըշը անտեղի է համարել եվրոպացիների այն վախը, թե 70 միլիոնանոց Թուրքիան կիսլամացնի 500 միլիոնանոց Եվրամիությանը:
Թուրք պետնախարարը լիտվացի ուսանողներին նաեւ հայտնել է, որ Թուրքիան Սիրիա-Իսրայել, Լիբանան-Իսրայել, Ռուսաստան-Վրաստան, Սիրիա-Իրաք, Ադրբեջան-Հայաստան հակամարտություններում միջնորդի դեր է կատարում:
Նկատենք, որ Էգեմեն Բաղըշը մտածել է, որ լիտվացի ուսանողները տեղյակ չեն, որ իր ներկայացրած տարածաշրջանի «սպիտակ աղավնի» Թուրքիան Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ ոչ միայն միջնորդ չէ, այլեւ իր կողմնակալ դիրքով ու 15 տարուց ավել իրականացրած շրջափակումով հանդես է գալիս որպես փաստացի հակամատող կողմ:




























