Մայիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի  ավտոմեքենան Վեդի-Դաշտաքար ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետեւ՝ ծառին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը` 26-ամյա Կարեն  Կարապետյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն: