Փետրվարի 25-ին ժամը 1.28-ին Շիրակի մարզի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 1 տան բնակչուհիներ` 1985 թ. ծնված Ս. Թադեւոսյանը և 1959 թ. ծնված Լ. Խաչատրյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:



















