Սոչիում գտել են ծովում խեղդված ՀՀ քաղաքացու դին: 22-ամյա տղամարդու դին գտել են Սոչիի Դագոմիս գյուղի շրջանում:

Փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով, փրկարարական գործողությանը մանսակցել են 5 փրկարարներ: ժամը 13-ին զոհվածի դին գտել են ջրասուզակները Դագոմիս գյուղի շրջանում: Միջադեպի հանգամանքները պարզվում են, հայտնում է «Յուգոպոլիսը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 5-ին, ժամը 20:40-ին ահազանգ է ստացվել ոստիկանության աշխատակցից, ով խնդրում էր գտնել Հայաստանից ժամանած ր ծանոթին:

22-ամյա տղամարդը գնացել էր ծովում լողալու, եւ մեկ ժամվա ընթացքում չէր վերադարձել: