Մոսկվայում, մայիսի 5-ի երեկոյան,  «Բաքու» հյուրանոցի մոտ կոնֆլիկտը եղել է ադրբեջանցիների ու չեչենների միջեւ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի երեկոյան ժամը 20:30-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Բաքու» հյուրանոցի մոտ բախում է տեղի ունեցել երկու խմբավորումների միջեւ, որի ժամանակ կողմերից մեկը մարմնական վնասվածքներ է հասցրել հակառակորդ խմբի անդամներին ու դեպքի վայրից մեքենայով դիմել փախուստի: Ավելի ուշ խումբը ձերբակալվել է:

Հարձակվողները եղել են չեչենական համարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Նախնական տվյալներով, միջադեպի հետեւանքով մեկ մարդ դանակահարվել է: Մյուս վիրավորը հրազենային վնասվածք է ստացել գլխին եւ քիչ անց մահացել:

Դեպքի վայրում եւ ավտոմեքենայի սրահում ոստիկաններն ու քննիչները տարբեր զինատեսակներից կրակված մոտ 30 պարկուճ են գտել: