Բերդ-Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհին այսօր ժամը 13.00-ի սահմաններում իրար են բախվել  47-ամյա Նորայր Բադալյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի՝ ՊՆ 0326 Մ համարանիշի ավտոմեքենան եւ 34-ամյա Արսեն Ղավալյանի վարած «ԻԺ Պլանետա 5» մակնիշի մոտոցիկլետը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Վթարի հետեւանքով  Արսեն Ղավալյանը ու նրա ուղեւոր 23-ամյա Արտակ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նշենք, որ Նորայր Բադալյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պարետային ծառայության գծով տեղակալ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: