Մայիսի 7-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների դիսպետչերը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1942թ. ծնված Գրետա Գրիգորյանի դին:



























