«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415 դրամ: Երեկ բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.23%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 3.4 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 413-417 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է եվրոյի նկատմամբ` Գերմանիայի արդյունաբերական պատվերների աճի մասին վիճակագրության հրապարակումից հետո: Եվրոյի փոխարժեքն աճել է մինչեւ 1.3113 դոլար:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0789 ռուբլի: Դոլարը թուլացել է նաեւ ռուբլու նկատմամբ: